Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход


Ութոտնուկ Պաուլը, Նելի փիղը, Ֆունտիկ խոզը, Պետրովիչ ծովախեցգետինը. սրանք այն կենդանիներն են, որ վերջին տարիների մարզական խոշոր միջացառումների ժամանակ գուշակել են կոնկրետ խաղերի ելքեր: Այժմ հերթը Հաստագլուխ կրիաինն է:

Ամեն ինչ սկսվեց 2008 թ. Եվրոպայի առաջնությունից, որի ժամանակ Պաուլ անունով ութոտնուկը ճիշտ գուշակեց Գերմանիայի հավաքականի մասնակցությամբ բոլոր խաղերի ելքերը: Պաուլի առջև տեղադրում էին երկու թափանցիկ կերակրաման, որոնց վրա պատկերված էին մրցող թիմերի դրոշները: Որ դրոշով կերակրամանն ընտրում էր ութոտնուկը, այդ թիմը հաղթում էր: Վերջինս անսխալ գուշակեց նաև 2010 թ. Աշխարհի առաջնության հանդիպումների ելքերը:

Պաուլն այնքան հայտնի էր դարձել, որ սատկելու օրը՝ 2010 թ. Հոկտեմբերի 26-ին, նրա ակվարիումի դրոշներն իջեցվեցին և ցավակցությունների մատյան դրվեց:

Ութոտնուկին փոխարինելու եկավ Նելի փիղը, որն անսխալ գուշակեց 2011 թ. Ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության հանդիպումների ելքերը:

Եվրո 2012-ին պայծառատեսությամբ աչքի էր ընկնում ուկրաինական Ֆունտիկ խոզը:

Վերջերս Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած հոկեյի աշխարհի առաջնության ժամանակ Պետրովիչ ծովախեցգետինը ճիշտ էր գուշակել Ռուսաստանի ընտրանու մասնակցությամբ բոլոր մրցավեճերի ելքերը՝ նախապատվությունը միշտ տալով ռուսներին, ովքեր էլ արդյունքում չեմպիոն հռչակվեցին: