Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход


Աշխարհի ամենատգեղ շներին նվիրված 26-րդ միջազգային մրցույթն այս տարի ևս անցկացվելու է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում, որի ժամանակ հայտնի կդառնա մեր մոլորակի ամենաանհրապույր չորքոտանու անունը։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, արդեն հրապարակվել են այս ուրբաթ կայանալիք մրցույթի մասնակիցների լուսանկարները։ Պարբերականը նշում է, որ «Աշխարհի ամենատգեղ շունը» մրցույթին մասնակցելու համար կենդանու տերը պետք է անասնաբույժից տեղեկանք ներկայացնի, որը կհավաստի, որ շունն ի ծնե է տգեղ։