Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход




Կակաոն հզոր միջոց է ընդդեմ ծերունական տկարամտության


Կակաոն, պարզվում է, հզոր միջոց է ընդդեմ ծերունական տկարամտության: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կակաոյի մեջ պարունակվող ֆլավոնոյիդները մի քանի ամսում բարելավել են տարեց մարդկանց մտավոր ունակությունները, գրում է The Telegraph-ը:

Հետազոտությանը մասնակցած 50-69 տարեկան 37 անձինք 3 ամիս շարունակ բավական շատ կակաո են խմել: Ապա բոլոր կամավորները թեստեր են հանձնել: Նրանք, ովքեր շատ են խմել, ավելի արագ են կատարել հանձնարարությունները:

Գիտնականները ենթադրում են, որ ֆլավոնոյիդները բարելավում են արյան շրջանառությունն ուղեղի հատվածներից մեկում, որի խախտման հետ է կապվում հիշողության կորուստը: