Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Պողոսյանը հոկտեմբերի 30-ին երկրորդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ բռնցքամարտում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի Ֆեյսբուքի պաշտոնական էջը:
Մոսկվայում տեղի ունեցած մենամարտում Արսեն Պողոսյանը մրցավարների որոշմամբ հաղթանակ է տարել ռուսաստանցի Ռուստամ Կիրիմովի նկատմամբ:
Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր առաջին մենամարտը Արսեն Պողոսյանն անցկացրել էր այս տարվա սեպտեմբերին: Մենամարտում գրանցվել էր ոչ ոքի արդյունք: