2017-ին խաղողի արտադրության համաշխարհային ծավալը 2․35 տրիլիոն տոննայի է հասել, իսկ դրա արտադրության և սպառման առաջատարը Չինաստանն է։
Չինաստանում խաղողի արտադրության և սպառման ցուցանիշները գրեթե նույնն են և 11․2 մլն տոննա են կազմում։
Պետք է նշել, որ տվյալ ցուցանիշները գրագետ կառավարման և արտադրության որակյալ մոդեռնիզացման արդյունք են։
Չինաստանում խաղող աճեցվում է շուրջ 800000 հա տարածքում։ Բացի ավանդական տեսակներից՝ ֆերմերները փորձում են նաև նոր տեսակներ աճեցնել։ Երկրի հարավային նահանգներում հատկապաես հայտնի է Kyoho տեսակը, իսկ հյուսիսային նահանգներում՝ Red Globe-ը։