Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход


 

Չինական Sleepnumber ընկերությունը ստեղծել է բացառիկ «խելացի» մահճակալ, որն օգնում է մարդուն առավելագույնս հանգիստ ու առողջ քուն ունենալ:
Ինչպես նշում է life.ru-ն, մասնագետները հիմնական շեշտը դրել են մահճակալի հարմարավետության վրա: 
Հատկանշական է, որ նորույթը կարող է հարմարվել մարդու պահանջներին՝ փոխելով կոշտության, փափկության աստիճանը, եթերայուղ տարածել ու դրանով նպաստել արագ ննջելուն:
Բացի այդ, այն ունի թրթռման գործառույթ, որը մասնագետների պնդմամբ՝ օգտակար է ողնաշարի համար:

«Խելացի» մահճակալը վաճառվում է 499-999 դոլարի սահմաններում: