Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход


Ղազախստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի վարկածով, այդ երկրի Պրեմյեր լիգա-2018-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի եւ «Ակտոբեի» հարձակվող Մարկոս Պիզելին:

Քվեարկությանը մասնակցել են ֆուտբոլային ակումբների ղեկավարները, թիմերի գլխավոր մարզիչներն ու ավագները, հաղորդում է sports.kz-ն: Պիզելին ստացել է 69 միավոր: Երկրորդ տեղում է «Աստանայի» խաղացող Մարին Տոմասովը՝ 41 միավոր:

Մարկոս Պիզելին 18 գոլով դարձել էր նաեւ Ղազախստանի առաջնության լավագույն ռմբարկուն:

Մարկոս Պիզելին ճանաչվել էր Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ նաեւ Sports.kz–ի վարկածով: