Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход









Երեւանի Հանրապետության հրապարակում վառեցին նոր գլխավոր տոնածառի լույսերը։

Այս տարի արարողությունը փոխվել է։ Նախկինում Տարոն Մարգարյանը կարմիր կոճակ էր սեղմում եւ լույսերը միանում, իսկ այս տարի Հայկ Մարությանը մի փոքրիկ աղջկա հետ խորհրդանշական բանալին ձեռքին մոտեցավ ժամացույցին, բանալիով պտտեց կողպեքը, ինչից հետո վառվեցին տոնածառի լույսերը եւ հրավառություն տեղի ունեցավ։ Մինչեւ լույսերը միացնելը՝ Հայկ Մարությանն ուղերձով դիմեց հավաքվածներին, ասաց, որ նախորդ Ամանորին իր պահած երազանքը 2018թ.–ին իրականացրել է։ Մարությանը հորդորել է երեխաներին անպայման երազանք պահել՝ խոստանալով, որ մեծահասակները դրանք կիրականացնեն։