Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход



Ուկրաինայի Գերագույն Ռադան այսօր խոսնակ Դմիտրի Ռազումկովի ղեկավարությամբ լիագումար նիստի ժամանակ պատգամավորական անձեռնմխելիության չեղարկման մասին օրենք է ընդունել, հաղորդում է Strana.ua-ն: 

№7203 (Ուկրաինայի Սահմանադրության՝ պատգամավորական  անձեռնմխելիության առնչությամբ 80-րդ հոդվածի փոփոխությունների մասին) օրինագծում փոփոխություններ մտցնելու օգտին քվեարկել է 373 պատգամավոր:
Նշենք, որ Ռադայում այսօր ներկա էր նաեւ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, եւ նրա ներկայությամբ դահլիճում գրանցվել է 393 պատգամավոր: Օրենքն ընդունելու համար անհրաժեշտ էր ոչ պակաս, քան 300 ձայն: