Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход





Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում հանդես կգա իտալական «Ռոմայում», հայտնում է ակումբի Թվիթերյան պաշտոնական էջը:

Մխիթարյանը «Ռոմայում» հանդես կգա վարձակալությամբ: Իտալական ակումբը հնարավորություն կունենա հաջորդ ամռանը Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերել 15 միլիոն եվրոյով։ Մեկ տարվա վարձակալության համար «Ռոման» «Արսենալին» կվճարի 4 միլիոն եվրո:

2018թ․ հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» 34 միլիոն եվրոյով տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

Մխիթարյանը «Ռոմայում» հանդես կգա 77 համարի մարզահագուստով: