Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход



автор
Админ добавлен новости

19.09.2026

eee

0 
автор
Админ добавлен новости

30.07.2026

3

2 
автор
Админ добавлен новости

22.02.2025

Skynet

2 
автор
Админ добавлен новости

24.07.2021



Իտալիայում թանգարաններն այցելուների հետաքրքրությունն ու հույզերը ֆիքսող ու վերլուծող համակարգեր են տեղադրել՝ փորձելով այդկերպ ավելացնել այցելուների թիվը և վերականգնել կորոնավիրուսային համավարակի հետևանքով կորցրած 190 միլիոն եվրո գումարը, հայտնում է Bloomberg-ը։

Մասնավորապես, Իտալիայի Բոլոնիա քաղաքի թանգարաններում ցուցանմուշների կողքին տեղադրվել է ShareArt համակարգը, որը թույլ է տալիս հաշվարկել ցուցանմուշի մոտ այցելուի կանգնելու տևողությունն ու ֆիքսել նրա արձագանքն ու հույզերը։

Այս համակարգը նկարների, քանդակների և արվեստի մյուս նմուշների համար ստեղծում է «գրավչության վարկանիշ», ինչը կուրատորներին կօգնի հասկանալ, թե ինչպես պետք է կազմակերպել ցուցադրությունը, որպեսզի այն հետաքրքիր լինի այցելուների համար։ Այսպիսով՝ թանգարանները կկարողանան վերականգնել 2020 թվականի ընթացքում կորոնավիրուսային սահմանափակումների հետևանքով կրած վնասը։

ShareArt համակարգը մշակվել է ENEA պետական գործակալության կողմից, համակարգի առաջին տարբերակը պատրաստ է եղել դեռևս 2016 թվականին, սակայն փորձարկումները նոր են սկսվել։ Համակարգը մշակողները պնդել են, որ այցելուների գաղտնիությունը կպահպանվի, և ծրագիրը նպատակ ունի միայն արվեստասերների հուզական արձագանքի մասին տվյալներ հավաքել։

Հայտնի է, որ միջին հաշվարկով մարդիկ յուրաքանչյուր ցուցանմուշի դիմաց կանգնում են 4-5 վայրկյան և միայն հազվադեպ դեպքերում՝ ավելի քան 15 վայրկյան։

2 
автор
Админ добавлен новости

24.07.2021



Ավստրալացի գիտնականները Հնդկական օվկիանոսի հատակին հայտնաբերել են լեռներ, որոնք նման են Ջոն Թոլքինի հանրահայտ «Մատանիների տիրակալը» ֆանտաստիկ եռագրությունից հայտնի Մորդորի թագավորությանը: 

Հետազոտողների առանձնահատուկ ուշադրությունը գրավել է ստորջրյա հրաբխի հսկա կալդերան, որը ստացել է «Սաուրոնի աչք» անվանումը: Այս մասին The Conversation պորտալում հրապարակված հոդվածում պատմել է արշավախմբի անդամ Թիմ Օ'Հարան:

Ուշագրավ բացահայտումն արվել է 3100 մ խորության վրա` RV Investigator գիտասարքի միջոցով: Պարզվել է, որ խառնարանը շրջապատված է «Սաուրոնի աչք»-ի կոպերը հիշեցնող 300 մետրանոց եզրով և կենտրոնում ունի 300 մետրանոց կոնաձև գագաթ, որն էլ նման է բբի:

Ծովի հատակի հետագա սկանավորումը թույլ է տվել հայտնաբերել ևս երկու սար, որոնք գիտնականները կրկին անվանակոչել են հայտնի եռագրության պատվին: Առաջինը ստացել է Սաուրոնի կեցավայրի` «Բադար դուռ» սև աշտարակի, իսկ մյուսը` մորդորյան Էրեդ Լիտվի լեռների անվանումը:

14 
автор
Админ добавлен новости

24.07.2021



Lada-ի մամուլի ծառայությունը հայտարարել է պլանային թարմացման ենթարկված Niva Bronto-ի գործարանային արտաճանապարհային տարբերակի պատվերների ընդունման մեկնարկի մասին: Ամենագնացը դրսից և ներսից փոքր-ինչ փոխվել է, մասնավորապես՝ ստացել է նոր վահանակ, իսկ տանիքին ալեհավաք է հայտնվել, գրում է  motor.ru-ն:

Bronto-ի մոդիֆիկացիան հիմնված է երեքդռնանի Niva Legend-ի վրա և հագեցած է օդորակիչով, տաքացվող նստատեղերով և հայելիներով: Ընտրության համար առաջարկվում է հագեցվածության երկու մակարդակ` Luxe և Prestige:

Ընկերությունը Bronto-ի նորացված դիզայնը «ավելի արտահայտիչ» է որակում:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է  1,7 լ աշխատանքային ծավալով 83 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչով:

4 
автор
Админ добавлен новости

24.07.2021



Ռուսաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը մեկնաբանել է իր նշանակումը․


«Շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի ֆուտբոլային միությանը ցուցաբերած վստահության համար։ Ինչպես ֆուտբոլիստի համար ազգային հավաքական հրավիրվելը, այնպես էլ մարզչի համար ազգային հավաքականը գլխավորելը մեծ պատասխանատվություն և իր աշխատանքի բարձր գնահատական է։

Ինձ համար սա նոր, շատ պատասխանատու ու հետաքրքիր փուլ է մարզչական կարիերայում։ Հիմա թիմի առջև ԱԱ-2022-ի որակավորման փուլը հաղթահարելու խնդիրն է դրված։ Եվ մենք կանենք ամեն ինչ՝ այդ խնդիրն ի կատար ածելու համար»,- Կարպինի խոսքերն է փոխանցում ՌՖՄ պաշտոնական կայքը։

4 
автор
Админ добавлен новости

24.07.2021



Չինաստանում հնարավոր կլինի էլեկտրաէներգիայի վարձերը վճարել թվային յուանով, գրում է Forbes-ը` մանրամասնելով, որ տվյալ հավելվածը, ի տարբերության բջջային վճարումների այլ ծառայությունների, բանկային քարտին  կապելու անհրաժեշտություն չկա:

Այս հնարավորությունը սկզբում կներդրվի երկրի ինը քաղաքներում, այդ թվում` Շանհայում:

Նշվում է, որ թվային յուանով վճարում անելու հնարավորությունը ներառվել է Չինաստանի  Ժողովրդական բանկի հավելվածում:

Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, այս նորամուծությունը կխթանի թվային յուանի շրջանառությունն ու կիրառումը և առհասարակ կարագացնի վճարման թվային մեթոդների ներդրումը:

2 
автор
Админ добавлен новости

24.07.2021



Երևան քաղաքում՝

10:00-16:00 Սարի Թաղ 1-9 շարքեր մասնակի, Նալբանդյան փ. 110 շենք, Սայաթ-Նովա պող. 18 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-16:00 Էրեբունի փ. 3, 5, 7, 9, 11 շենքեր, Նոր Արեշ 2փ. 51-80; 11փ. 1-25 սեփական տներ,

11:00-17:00 Արտաշիսյան փ․ 40/8, 42/6, 42/7, 44/4ա, 44/5 շենքեր, Արտաշիսյան փ․ 46, 48, 50, 50/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 1-ին նրբ․ 3, 7, 9 շենքեր, Բագրատունյաց պող․ 4, 6 շենքեր, Չեխովի փ․ 15 շենքերի I-VII մուտքեր, Նորքի 7-րդ փողոցի և 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզում՝

11:00-16:00 Աշտարակ քաղաք՝ Կարին, Դիտավան-1 և Դիտավան-2 թաղամասեր,

Արարատի մարզում՝

10:30-14:30 Արտաշատ քաղաք՝ Ա. Խաչատրյան, Մյասնիկյան, Օգոստոսի 23 փողոցներ մասնակի,

10:30-16:00 Ջրաշեն գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10։00-15։00 Ելփին գյուղ մասնակի,

Կոտայքի մարզում՝

10։00-16։00 Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս,

11։00-17։00 Գեղաշեն, Բալահովիտ, Ջրվեժ և Գառնի գյուղեր մասնակի,

15։00-17։00 Բալահովիտ գյուղ մասնակի, Բալահովիտի զինմաս, գազալցակայան և հարակից տարածքներ,

Գեղարքունիքի մարզում՝

10։30–13։30 Վարդենիկ համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00–15։00 Մարտունի քաղաք՝ Մյասնիկյան փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17։00 Դրախտիկ, Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Ջիլ համայնքներ, «Քար Ավազ» ընկերություն, «Սոլար Ֆարմ» արևային կայան,

Լոռու մարզում՝

11:00-15:30 Տաշիր քաղաք՝ 3-11-րդ թաղամասեր, Արցախի, Ջահուկյան. Էրեբունի, Խանջյան, Կամոյի, Շահումյան, Սայաթ-Նովա, Վ. Սարգսյան, Դպրոցականների, Միչուրինի, Անտառային, Կոմարովի, Աբովյան, Նալբանդյան, Գորկի, Կոմիտասի, Շատալովի փողոցներ,

11:00-17:00 Սպիտակ քաղաք՝ Գործարանային թաղամաս, Մուրացան, Ոփյան, Չարենցի, Առափնյա փողոցներ, Նոր Խաչակապ, Ղուրսալ, Շենավան և Արևաշող գյուղեր,

Շիրակի մարզում՝

2 
автор
Админ добавлен новости

26.01.2021

Lava Pulse: Արյան ճնշումն ու սրտի աշխատանքը չափող 20$-անոց հեռախոս
Բջջային հեռախոսներ արտադրող հնդկական Lava ընկերությունը թողարկել է նոր հեռախոս, որը կոչվում է Pulse: Սա սովորական կոճակներով հեռախոս է, սակայն ունի արյան ճնշման և սրտի աշխատանքի չափման սենսորներ: Արտադրողը նշում է, որ սա նմանատիպ առաջին հեռախոսն է:
Արյան ճնշումն ու սրտի աշխատանքը չափելու համար բավական է մատը դնել սմարթֆոնի հետրի հատվածում գտնվող սկաների վրա: Չափման արդյունքները ցուցադրվում են հեռախոսի վրա և դրանք հնարավոր է պահել հեռախոսի մեջ կամ ուղարկել այլ մարդկանց:


1842 
автор
Админ добавлен новости

26.01.2021

LG ընկերությունը ներկայացրեց LG Wing սմարթֆոնը, որն ունի երկու էկրան: Այս էկրաններից մեկը պտտվող է, ինչը թույլ է տալիս ստանալ T-աձև կոնստրուկցիա: Սմարթֆոնի P-OLED հիմնական էկրանը 6.8 դյույմ է` 2460×1080 թողունակությամբ և 20,5:9 կողմերի հարաբերակցությամբ: 

Լրացուցիչ G-OLED էկրանը 3.9 դյույմ է՝ 1240×1080 թողունակությամբ և 1,15:1 կողմերի հարաբերակցությամբ: LG-ն հավաստիացնում է, որ այս սմարթֆոնի էկրանի մեխանիզմը կաշխատի 5 տարի, եթե օրական միջինը 100 անգամ պտտվի: 
Լրացուցիչ էկրանի դիրքից կախված սմարթֆոնը կարելի է օգտագործել երկու ռեժիմներում՝ Basic Mode և Swivel Mode: Երբ լրացուցիչ էկրանը պտտված է 90 աստիճանով, ապա այդ դեպքում սմարթֆոնը գտնվում է Swivel Mode ռեժիմում: 

4361 
автор
Админ добавлен новости

26.01.2021

Huami ընկերությունը ներկայացրեց Amazfit Band 5 սմարթ թևնոցը, որը փաստացի հանդիսանում է Mi Band 5 թևնոցի թարմաված տարբերակը ԱՄՆ շուկայի համար: Այս թևնոցում ավելացել է արյան մեջ թթվածնի հագեցվածությունը չափող գործառույթ: Թևնոցում ներդրված է նաև Amazon Alexa ձայնային օգնականը: Մնացած բոլոր պարամետրերով ու արտաքին տեսքով թևնոցը չի տարբերվում Mi Band 5-ից: Թևնոցն արժի 45$ և վաճառվում է Ամազոնում:



2999 
автор
Админ добавлен новости

26.01.2021

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Մարտակերտի շրջանի վարչակազմի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 24-ին մեկնել է Մարտակերտ քաղաք և հանդիպել շրջանի վարչակազմի, համայնքների ու հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավար կազմի հետ. հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախի հերոս, ՊԲ Ն դիվիզիայի հրամանատար Կարեն Շաքարյանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը ներկայացրել է ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, Կառավարության կողմից իրականացվող քայլերի հաջորդականությունը և նշել անվտանգային, հումանիտար ու սոցիալ-տնտեսական ոլորտներում առկա այն առաջնահերթությունները, որոնք պետական կառավարման համակարգի համար գործողությունների օրակարգ են ձևավորել:


Անդրադառնալով անօթևան քաղաքացիներին շրջանի համայնքներում տեղավորելու ծրագրի ընթացքին՝ նախագահ Հարությունյանը հորդորել է առավել ակտիվացնել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ ընդգծելով, որ գյուղական համայնքներում հաստատվող քաղաքացիների տնտեսական գործունեության համար Կառավարության կողմից առաջիկայում կստեղծվեն տարբեր հնարավորություններ:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:
Այնուհետև Արայիկ Հարությունյանը, Մարտակերտի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելել է վերակառուցման փուլում գտնվող Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցի, ծանոթացել տեղում իրականացված շինարարական աշխատանքներին, խոստացել, որ պետության կողմից համապատասխան օժանդակություն կտրվի շինաշխատանքները սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու համար:

4550 
автор
Админ добавлен новости

26.01.2021

Արցախի Շոշ գյուղի դպրոցն իր դռներն է բացել աշակերտների առաջ
Դեռ 2004-ին Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ ԱՀ Շոշ գյուղում կառուցվել է հանրակրթական դպրոց, իսկ պատերազմի հետևանքով Արցախի սրտում գտնվող գյուղն այժմ հայտնվել է սահմանամերձ գոտում: Այս մասին տեղեկանում ենք Հիմնադրամի էջից:
 
«Բնակիչների մեծ մասը զինադադարից հետո գյուղ է վերադարձել, իսկ դպրոցը, դռների, տանիքի, պատուհանների և վերանորոգման այլ աշխատանքներից հետո՝ մեկ շաբաթ առաջ, բացեց իր դռները 65 աշակերտի առաջ:

3420 
автор
Админ добавлен новости

26.01.2021

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին երկասառույց է, Մասիս քաղաքում մառախուղ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Վայք-Սարավան, Սյունիքի մարզի Գորիս-Շուռնուխ, Սիսիան-Զանգեր, Սիսիան-Գորիս և Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արարատի մարզի Մասիս քաղաքում մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

2040 
1 2 3 ... 48 49 »