Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход




Չինաստանում հնարավոր կլինի էլեկտրաէներգիայի վարձերը վճարել թվային յուանով, գրում է Forbes-ը` մանրամասնելով, որ տվյալ հավելվածը, ի տարբերության բջջային վճարումների այլ ծառայությունների, բանկային քարտին  կապելու անհրաժեշտություն չկա:

Այս հնարավորությունը սկզբում կներդրվի երկրի ինը քաղաքներում, այդ թվում` Շանհայում:

Նշվում է, որ թվային յուանով վճարում անելու հնարավորությունը ներառվել է Չինաստանի  Ժողովրդական բանկի հավելվածում:

Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, այս նորամուծությունը կխթանի թվային յուանի շրջանառությունն ու կիրառումը և առհասարակ կարագացնի վճարման թվային մեթոդների ներդրումը: