Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход




Ռուսաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը մեկնաբանել է իր նշանակումը․


«Շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի ֆուտբոլային միությանը ցուցաբերած վստահության համար։ Ինչպես ֆուտբոլիստի համար ազգային հավաքական հրավիրվելը, այնպես էլ մարզչի համար ազգային հավաքականը գլխավորելը մեծ պատասխանատվություն և իր աշխատանքի բարձր գնահատական է։

Ինձ համար սա նոր, շատ պատասխանատու ու հետաքրքիր փուլ է մարզչական կարիերայում։ Հիմա թիմի առջև ԱԱ-2022-ի որակավորման փուլը հաղթահարելու խնդիրն է դրված։ Եվ մենք կանենք ամեն ինչ՝ այդ խնդիրն ի կատար ածելու համար»,- Կարպինի խոսքերն է փոխանցում ՌՖՄ պաշտոնական կայքը։