Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Բորնմութի» դեմ Անգլիայի առաջնության 13-րդ տուրի արտագնա խաղում:
Մխիթարյանը 1 հարված է կատարել դարպասին, 6 հարված՝ դարպասի ուղղությամբ: Հայ ֆուտբոլիստի 45 փոխանցումներից 82.2 հասել են թիմակիցներին: 29-ամյա խաղացողը կատարել է 2 առանցքային փոխանցում, 2 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 1 անհամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին, 2 անգամ խլել է գնդակը:
Մխիթարյանը կանոնները խախտել է մեկ անգամ, նրա դեմ նույնպես եղել է մեկ խախտում:
Մխիթարյանը ստացել է 6.69 գնահատականը: Լոնդոնցիների կազմում լավագույնն է ճանաչվել գոլի հեղինակ դարձած գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ 7.49:
Հիշեցնենք, որ «Արսենալը» հաղթել է 2:1 հաշվով, Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը: