Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход


 

Սաուդյան Արաբիան թևակոխում է հետնավթյան դարաշրջան և հույս ունի, որ «ապագայի կառուցվող մեգապոլիսները» 
կապահովեն երկրի տնտեսության աճն ու դիվերսիֆիկացիան:
Ինչպես հաղորդում է CNBC-ն, այս մասին հայտարարել է King Abdullah Economic City («Աբդալլահ արքայի տնտեսական քաղաք») 
նախագծի գործադիր տնօրեն Ֆահդ ալ-Ռաշիդը Դավոսում անցկացված համաժողովում:
«Մենք նավահանգիստների, զվարճանքի ոլորտի, ինչպես նաև շինարարության զարգացման հույս ունենք: 
Վստահ ենք, որ ճիշտ ուղղությամբ ենք ընթանում», - ասել է սաուդացին:
King Abdullah Economic City տնտեսական քաղաքի նախագիծն ստեղծվել է 2006 թվականին: 
Այն տեղակայված է Ջիդդայից 100 կմ հեռավորությամբ: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 100 մլրդ դոլար:
Էր Ռիադում կարոծում են, որ Կարմիր ծովի հարակից տարածաշրջանը կարող է համաշխարհային տնտեսական աճի հիմնակետ դառնալ: