Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход


Ճապոնիայում նոր ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել



Ճապոնիայի Կումամոտոյի պրեֆեկտուրայում նոր ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Ազգային օդերեւութաբանական վարչության տեղեկություններով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7.1, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Կումամոտոյի պրեֆեկտուրայում 6.5 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որից հետո ավելի քան 100 հետցնցում էր գրանցվել: Կան զոհեր եւ վիրավորներ: