Աղջիկների ամենալավ ԸՆԿԵՐՆԵՐԸ տղաներն են. նրանք միշտ ասում են ճիշտը ու միշտ պատրաստ են քեզ օգնել` ինչ իրավիճակ էլ լինի` ի տերբերություն որոշ աղջիկ-ընկերների!!
1
--Фото-->
Админ добавлен новости
12.06.2014
Իտալիայում արգելվում է աղջկան նվիրել 5կգ-ից թեթև ծաղկեփունջ: Իտա՜լիա, ես գալիս եմ!!
1
--Фото-->
Админ добавлен новости
12.06.2014
Սիրում եք շոկոլադ?
1
--Фото-->
Админ добавлен новости
12.06.2014
ՈՒր կգնայիքքքքքք ????
1
--Фото-->
Админ добавлен новости
12.06.2014
Սիրո կամուրջ Քյոլն քաղաքում Կամրջից կախված են միլիոնավոր տարբեր չափերի, ձևերի, գույների կողպեքներ Սովորության համաձայնսիրահարները գնում էին կողպեք, դրա վրա գրում իրենց անունները և կախում կամրջից, փակում այն և բանալին նետում ջուրը՝ դրանով ընդմիշտ միացնելով իրենց սրտերը
1
--Фото-->
Админ добавлен новости
05.04.2013
Ամառային մեկ գիշերվա սիրո պատմություն
Անձրև էր, տաք ու հորդ, ամառային տեղատարափ անձրև՝ մինչև ոսկորները թափանցող, բայց և հաճելի ու թարմացնող: Վաղեմի սովորության համաձայն ծեր պրոֆեսորը կանգնած էր լուսամուտի մոտ: Մի ձեռքը պահել էր մեջքի կողմում, մյուսով հետ տարել շերտավարագույրն ու հիանում էր հորդահոս անձրևով: Հիացել էր միշտ, տարիներ շարունակ… այս էլ քանիերորդ տասնամյակն է. և դեռ պիտի հիանա, պիտի հիանա ամառային տաք ու հորդառատ անձրևով, քանի դեռ ապրում է, մինչև վերջին շունչը: Հայացքի առաջ պատուհանի ողորկ ապակին էր, ապա՝ գոլ անձրևաջրով լվացվող երկնաքերների մոխրագույն քաղաքը, որից այն կողմ արդեն պրոֆեսորի ներաշխարհն էր, նրա հոգին, սիրտը, ուր ամփոփված ու դաջված էր ամառային տաք անձրևի նվիրական մի հիշողություն՝ հեռու մարդկային ու երկրային ամեն մի իրողությունից, ծածկված տարիների ու տասնամյակների ծանր բեռով: Թախծոտ մի ժպիտ էր գծագրվում իր հուշերի ջրապտույտին հանձնված պրոֆեսորի անգույն, բարակ շուրթերին: Արդեն մի քանի օր շարունակվող տեղատարափը չէր ուզում դադարել: Երկնաքերների մոխրագույն քաղաքն համարյա կաթվածահար էր եղել: Օրն արդեն բավական ուշ էր, համարյա երեկո: Հերթական դատարկ փողոցով, ճեղքելով անձրևաջրի շիթերը, առաջ էր ընթանում երիտասարդ ասպիրանտի ոչ այնքան թանկարժեք մեքենան: Մայթին հազիվ էր նկատվում ավտոբուսի կանգառի ազդը: Մեքենայի մեջ շոգ էր, տաք, հաճելի: Ասպիրանտը զարմացավ՝ մարդկային ֆիգուր նկատելով կանգառում: Արգելակեց հենց ֆիգուրի մոտ: Մի փոքր իջեցրեց կողապակին: - Խնդրեմ, նստեցեք, կփորձեմ օգնել Ձեզ: Ու՞ր եք գնում: Հարցերն արտաբերեց ակամա, արագ, գործնական: - Կներեք, - եղավ պատասխանը, - ես … եմ գնալու: Սպասում եմ ավտոբուսի: - Նստեցեք, կտանեմ: Անիմաստ է սպասելը: Քաղաքը համարյա կաթվածահար է, այս ժամին ավտոբուս չէք գտնի: - Բայց…, - շարունակեց ֆիգուրը վարանոտ: - Դե, - շտապեցրեց ասպիրանտը: Եվս մի քանի վայրկյան և անձրևանոցի մեջ փաթաթված ֆիգուրն արդեն մեքենայի մեջ էր, ասպիրանտի կողքին: - Կներեք, ես թրջեցի ողջ սալոնը… - Ոչինչ, - ընդատեց ասպիրանտը, - ամեն ինչ կարգին է, կչորանա: - Հեռու՞ ենք գնալու, - հարցրեց նորեկ ուղևորը, - սրբելով ճակատը: - Ոչ այնքան, մոտ կես ժամ: - Երբ մոտենանք… - Իհարկե, - պատասխանեց ասպիրանտը: - Տեղացի չե՞ք: - Ոչ, - պատասխանեց ուղևորը: - Հյուսիսի՞ց, թե՞ Միջին Արևելքից, - ավելացրեց ասպիրանտը՝ ենթադրելով խոսվածքից: - Միջին Արևմուտքից, - հնչեց պատասխանը: Տիրեց կարճատև լռություն: Հերթական շրջադարձին ասպիրանտը նայեց ուղևորին: Միջին կազմվածք, փոքր-ինչ թխահեր, սև կոկիկ դեպի հետ սանրված ու հարդարված մազեր, շագանակագույն արտահայտիչ
... Читать дальше »
0
--Фото-->
Админ добавлен новости
05.04.2013
Samsung Galaxy S4-ը պաշտոնապես ներկայացվեց նաև Հայաստանում
Samsung Electronics ընկերությունը իր գործընկերների հետ իրենց սպառողներին ընձեռում է բացառիկ հնարավորություն նախապես գրանցվելու և առաջինը գնահատելու նոր սերնդի Galaxy S4 սմարթֆոնի հնարավորությունները:
Ապրիլի 4-ին Երևանում՝ Ամիրյան 12 հասցեում գտնվող SAMSUNG ֆիրմային վաճառասրահում, կայացավ մամլո ասուլիս, որտեղ հայտարարվեց Երևանում Samsung Galaxy S4-ի պաշտոնական մեկնարկի մասին: Մամլո ասուլիսի ընթացքում ներկայացվեց նաև հատուկ այս առիթով Facebook մրցույթը, որի միջոցով հաղթող մասնակիցը կշահի նոր սերնդի նորարար Samsung Galaxy S4 սմարթֆոնը: