Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход




Վերջին օրերին հաճախակիացել են քննարկումներն ու դժգոհություններն այն մասին, որ հեղափոխությունից հետո Հայաստանում բենզինի և դիզելային վառելանյութի գնարժեքում որևէ փոփոխություն տեղի չի ունենում: Ավելին. շատերը խոսում են, որ վառելանյութ ներկրողները համաձայնության են եկել իշխանությունների հետ առ այն, որ գները փոփոխության չեն ենթարկվելու: 
     Թեման ավելի ակտուալ դարձավ այն ժամանակ, երբ վերջին մեկ ամսվա ընթացքում բորսաներում նավթի գինը նվազեց՝ 85$-ից հասնելով մինչ 58$:
     Ասում են, այսօր առավոտյան Երևանի բենզալցակայաններում կրկին բենզինի գնի փոփոխություն է տեղի ունեցել և մեկ լիտրի արժեքը նվազել է ևս 10 դրամով` կազմելով 430 դրամ ռեգուլյար տիպի և 450 դրամ՝ պրեմիում տեսակի բենզինի համար: Համաձայն շրջանառվող լուրերի, առաջիկայում գները շարունակելու են նվազել: