Աղջիկը ստացել է օվկիանոս նետած շշի մեջ գրված նամակի պատասխանը
ԱՄՆ բնակչուհին ստացել է շշի մեջ գրված նամակի պատասխանը: Աղջիկը շիշը նետել էր Ատլանտյան օվկիանոսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Northjersey.com-ին:
Հոլի Ռոմանեկը ընտանիքի հետ մեկնել է Նյու Ջերսի նահանգի Սենդի Հուք քաղաք: Նա որոշել է նամակ ուղարկել սուրճի դատարկ շշի մեջ: Ռոմանեկը նամակ է գրել, այն տեղադրել տարրայի մեջ եւ նետել ջուրը:
Նամակի մեջ աղջիկը նշել է հավանական հասցեատիրոջը՝ խնդրելով նամակը հայտնաբերելու դեպքում պատասխանել իր էլեկտրոնային հասցեին: Երկու ամիս անց աղջիկը ստացել է իր նամակի պատասխանը: նամակը գտել է մի տղամարդ, որը շիշը հայտնաբերել է Նյուֆաունդլենդ կղզում: Պարզվել է, որ նամակն անցել է 1885 կմ:
Նշվում է, որ շիշը հայտնվել է Գոլֆստրիմում, որը հոսում է Հյուսիսային Ամերիկայի ափերի նեղ երկայնքով, որից հետո ուղեւորվել է դեպի արեւելք՝ դեպի Մեծ Բրիտանիա:
855
--Фото-->
Админ добавлен новости
31.10.2019
Լոս Անջելեսից եկած պաշտոնյան քննադատել է Ռուսաստանի հայերին հայերեն սովորել չցանկանալու պատճառով
Ռուսաստանում, մասնավորապես Մոսկվայում ու նրա սահմաններից դուրս ապրող հայերը բավական լուրջ ֆինանսական կապիտալ ունեն, քանի որ բոլորը չէ, որ Ռուսաստան են գնում սեզոնային աշխատանքի։ Բայց նրանք մտադիր չեն բացել դպրոցներ, որտեղ երեխաներին կսովորեցնեն հայերեն։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նրա խոսքով՝ ըստ որոշ գնահատականների՝ Մոսկվայում եւ Մերձմոսկվայում ապրում է մոտ 1 մլն հայ, բայց նրանք բոլորովին չեն հետաքրքրվում հայերենի ուսուցման հարցերով, քանի որ դրանում իմաստ եւ օգուտ չեն տեսնում։ «Մենք պետք է նրանց ու նրանց երեխաներին այնպիսի հայրենիք ներկայացնենք, որը շատ ավելի լավն է այն տեղից, որտեղ նրանք ներկա պահին ապրում են»,- հպանցիկ ասաց Սինանյանը։
Նրա խոստովանությամբ, եթե հայերին որոշեն եւ որակեն լեզվի իմացությամբ, ապա առաջիկա 3-4 տարիներին Հայաստանը եւ սփյուռքը պարզապես կզրկվեն իրենց մի քանի միլիոն հայրենակիցներից։ «Մեզ պետք է այլ ձեւաչափ»,- նկատել է պաշտոնյան, որը մինչեւ Հայաստանում «թավշյա հեղափոխությունը» զբաղեցնում էր պաշտոններ Գլենդելի տեղական ինքնակառավարման մարմիններում։
450
--Фото-->
Админ добавлен новости
31.10.2019
Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են 3 կենգուրուների
Ս.թ հոկտեմբերի 31-ի լույս առավոտ, ժամը 05:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածք են ներթափանցել թվով 5-6 թափառող շներից բաղկացած ոհմակ, ամենայն հավանականությամբ քաղաքի Նոր Նորք զանգվածից, հայտնեցին Երևանի կենդանաբանական այգուց։
Ոհմակի հարձակման արդյունքում գրանցվել է Երևանի կենդանաբանական այգում պահվող թվով 3 կարմրավիզ կենգուրուների անկում, թեպետ շներից 3-ին հաջողվել է բռնել և առանձնացնել: Կենդանաբանական այգու անձնակազմը ահազանգել է Թափառող շների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ՝ շներին ըստ ՀՀ օրենսդրության վնասազերծելու և տարածքից տեղափոխելու նպատակով:
Տեղում ժամանել են Երևանի կենդանաբանական այգու մասնագիտացված անձնակազմը՝ կենդանաբույժների և կենդանաբանների թիմը, սակայն կենգուրուներին հնարավոր չի եղել փրկել: Արու կենգուրուները ժամանել էին 2018թ. հունիսին՝ Մոլդովայի հանրապետությունից, Քիշնևի կենդանաբանական այգուց նվիրատվության սկզբունքներով և պատրաստվում էին միանալ Ամստերդամի կենդանաբանական այգուց ս.թ դեկտեմբերին ժամանող էգերի խմբին՝ հետագա բազմացման նպատակով:
2011թ-ից ցայսօր Երևանի կենդանաբանական այգի թափառող շների մուտքի արդեն երրորդ դեպքն է, որի արդյունքում գրանցվում է կենդանիների անկում և/կամ ֆիզիկական վնասվածք, ինչը հետևանք է Կենդանաբանական այգու ողջ տարածքի ցանկապատման բացակայության, որ հնարավորություն է տալիս թափառող շներին և այլ կենդանիներին (աքիսներ, աղվեսներ և այլն) անարգել մուտք գործել և դուրս գալ այգու տարածքից:
Խնդիրը գտնվում է Երևանի կենդանաբանական այգու հիմնադրի՝ Երևանի քաղաքապետարանի ուշադրության ներքո և արդեն այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից սկսվել է այգու ողջ տարածքի պարսպապատման գործընթաց այգու անվտանգության ապահովումը իրականացնելու նպատակով:
920
--Фото-->
Админ добавлен новости
31.10.2019
ԱՄՆ սենատորները կոչ են անում Ներկայացուցիչների պալատից հետո բանաձեւ ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին
ԱՄՆ առաջատար սենատորները կոչ են արել Ներկայացուցիչների պալատից հետո բանաձեւ ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:
Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը կոչ է արել անհապաղ քննարկել եւ բանաձեւ ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, փոխանցում է Washington Post-ը:
«Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, ես դրան վաղուց եմ հավատում. թուրքերին հաճո չէ դա լսելը, որովհետեւ ճշմարտությունը ցավեցնում է: Եթե մենք աջակցում ենք մի ցեղասպանության ճանաչմանը, ապա նշանակում է, որ աջակցում ենք ցանկացած ուրիշ ցեղասպանությանը»,- լրագրողների հետ զրույցում նշել է սենատորը:
Նշենք, որ հոկտեմբերի 30-ին Մերիլենդ նահանգից հայ դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլլենը նույնպես կոչ էր արել ընդունել Սենատի բանաձեւ:
«Երեկ երեկոյան Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի Ցեղասպանության ճանաչման մասին: Ժամանակն է, որ Սենատը եւս կատարի դա: Պատմության ճանաչումը դրա կրկնության կանխարգելման առաջին քայլն է»,- Twitter-ում նշել է Քրիս Վան Հոլլենը:
Հավելենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի հեղինակներն են Ադամ Շիֆը եւ Գուս Բիլիրակիսը: Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Թեդ Քրուզը ղեկավարել են Սենատում բանաձեւի տարբերակը: Այս պահին բանաձեւն ունի 20 համահեղինակ:
514
--Фото-->
Админ добавлен новости
03.09.2019
Ուկրաինայի Ռադան պատգամավորական անձեռնմխելիության չեղարկման մասին օրենք է ընդունել
Ուկրաինայի Գերագույն Ռադան այսօր խոսնակ Դմիտրի Ռազումկովի ղեկավարությամբ լիագումար նիստի ժամանակ պատգամավորական անձեռնմխելիության չեղարկման մասին օրենք է ընդունել, հաղորդում է Strana.ua-ն:
№7203 (Ուկրաինայի Սահմանադրության՝ պատգամավորական անձեռնմխելիության առնչությամբ 80-րդ հոդվածի փոփոխությունների մասին) օրինագծում փոփոխություններ մտցնելու օգտին քվեարկել է 373 պատգամավոր:
Նշենք, որ Ռադայում այսօր ներկա էր նաեւ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, եւ նրա ներկայությամբ դահլիճում գրանցվել է 393 պատգամավոր: Օրենքն ընդունելու համար անհրաժեշտ էր ոչ պակաս, քան 300 ձայն:
2
--Фото-->
Админ добавлен новости
10.08.2019
s
2
--Фото-->
Админ добавлен новости
09.08.2019
Օգոստոսի 9-ը Գրքասերների համաշխարհային օրն է
Հարավային Կալիֆոռնիայում զայրացած կողոպտիչը կողոպտել եւ սպանել է 4 մարդու, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Եվս 2 մարդ վնասվածք է ստացել:
Շատ տոներ, որոնք ծնվում են որեւէ երկրում եւ ունեն ազգային կարգավիճակ, ժամանակի ընթացքում միջազգային են դառնում (թեկուզեւ ոչ պաշտոնական) շնորհիվ նրա, որ դրանց ճանաչվածությունը տարածվում է նաեւ այլ պետություններում, գրում է Calend.ru-ն:
Նույնը կարելի է ասել նաեւ ԱՄՆ Գրքասերների ազգային օրվա (Book Lovers Day) մասին: Այն հայտնվել է ԱՄՆ-ում, տոնը գրեթե միանգամից երկրպագուներ է ձեռք բերել աշխարհի տարբեր երկրներում:
Այդ տոնը նշում են բանաստեղծները, պոետները, գրականագետներն ու հրատարակիչները, գրախանութներն ու իհարկե ընթերցողները, որոնց համար ստեղծվում են գրքերը: Հենց ընթերցողին է նվիրված համաշխարհային օրը:
Գրքի մոգությունն իր մեջ հատուկ գաղտնիք է պարունակում: Ընթերցել սիրող մարդու համար սիրելի գրքի հետ հանդիպումն ամենացանկալի պահն է, իսկ նոր գրքի ընթերցանության սկիզբը՝ մի նոր գաղտնիք, որը նա պետք է լուծի, մի աշխարհ, որում նա պետք է ընկղմվի իր գիտակցությամբ եւ երեւակայությամբ:
Նշվում է, որ 33-ամյա մարդասպանը Գարդեն-Գրոուվի բնակիչ է, նա ավելի քան 5 գրասենյակ է կողոպտել եւ 2 մարդու սպանել:
Կասկածյալին ձերբակալել են Սանտա-Անա քաղաքում: Նրա մոտ դանակ եւ զենք են հայտնաբերել, որոնք նա խլել է իր կողմից սպանված պահակի մոտից:
Ոստկանության հաղորդմամբ՝ կասկածյալի վարքի միակ դրդապատճառը ատելությունն է եղել: Ոստիկանությունում նաեւ հայտնել են, որ նա զայրացած է եղել եւ վնասել շատ մարդկանց: Նշվում է նաեւ, որ զոհերի թվում կան իսպանացիներ, ինչպես նաեւ կովկասցիներ:
2
--Фото-->
Админ добавлен новости
09.08.2019
Կալիֆոռնիայում զայրացած կողոպտիչը սպանդ է կազմակերպել՝ սպանելով 4 մարդու. զոհերի թվում կովկասցիներ կան
Հարավային Կալիֆոռնիայում զայրացած կողոպտիչը կողոպտել եւ սպանել է 4 մարդու, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Եվս 2 մարդ վնասվածք է ստացել:
Նշվում է, որ 33-ամյա մարդասպանը Գարդեն-Գրոուվի բնակիչ է, նա ավելի քան 5 գրասենյակ է կողոպտել եւ 2 մարդու սպանել:
Կասկածյալին ձերբակալել են Սանտա-Անա քաղաքում: Նրա մոտ դանակ եւ զենք են հայտնաբերել, որոնք նա խլել է իր կողմից սպանված պահակի մոտից:
Ոստկանության հաղորդմամբ՝ կասկածյալի վարքի միակ դրդապատճառը ատելությունն է եղել: Ոստիկանությունում նաեւ հայտնել են, որ նա զայրացած է եղել եւ վնասել շատ մարդկանց: Նշվում է նաեւ, որ զոհերի թվում կան իսպանացիներ, ինչպես նաեւ կովկասցիներ:
1
--Фото-->
Админ добавлен новости
09.08.2019
Հայաստանցիները Թուրքիա այցելությունների ռեկորդ են սահմանել
Թուրքիա այցելող հայաստանցիների թիվը վերջին տարիներին սկսկել է շեշտակի աճել։
Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, Թուրքիա այցելող հայաստանցիների թիվը 2019–ի հունվար–հունիս ամսիներին կազմել է 23160 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 15 տոկոս։
Այս տարվա հունիսին Թուրքիա է այցելել 5067 Հայաստանի քաղաքացի, ինչը 22 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Նշենք, որ Թուրքիա այցելող հայաստանցիների թիվը վերջին մի քանի տարի միայն աճ են գրանցում։
2
--Фото-->
Админ добавлен новости
09.01.2019
Վիճարկվում են համաներման մասին օրենքի դրույթներ․ Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համաներման մասին օրենքում բացակայում են կարգավորումներ, որոնք հստակ կամրագրեն համաներման ակտի կիրառման հիմքերը եւ կատարման համար պատասխանատու դատական մարմնի իրավասությունն այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է վերադաս ատյան, սակայն վերջինիս կողմից դեռեւս չի որոշվել վարույթ ընդունելու հարցը:
Այս առնչությամբ, ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նաեւ նվում է.
«Արդյունքում, թե՛ Վերաքննիչ եւ թե՛ Վճռաբեկ դատարանները հնարավորություն չեն ունենում կիրառել համաներում եւ անձին ազատել պատժից:
Ստացվում է, որ վերջնական դատական ակտի բացակայության պայմաններում եւ նույն հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձը մի դեպքում կարող է ամբողջությամբ ազատվել պատժից, իսկ մեկ այլ դեպքում՝ նշանակված պատժաչափը համաներման արդյունքում կրճատվել:
Ըստ այդմ, Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ արձանագրելով, որ նշվածն առաջացնում է օրենքի առջեւ ընդհանուր հավասարության եւ խտրականության արգելքի խախտում, ինչպես նաեւ հակասում է Սահմանադրության՝ որոշակիության, հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար օրենքներով անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր սահմանելու, հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիության, ինչպես նաեւ հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ Սահմանադրությամբ ամրագրված դրույթները մեկնաբանելիս ՀՀ վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան հաշվի առնելու սահմանադրական սկզբունքներին:
Դիմումում նշված հետեւություններն ամրապնդված են միջազգային չափանիշների վերլուծությամբ:
732
--Фото-->
Админ добавлен новости
09.01.2019
«Գազպրոմ Արմենիայի» հետ բանակցությունները կշարունակվեն այնքան, մինչեւ արդյունավետ լուծում գտնվի. Մհեր Գրիգորյան
«Գազպրոմ Արմենիայի» եւ ՀՀ կառավարության միջեւ հունվարի 8-ից մեկնարկել են բանակցություններ գազի սակագնի շուրջ եւ կավարտվեն այն ժամանակ, երբ հարցի արդյունավետ լուծման տարբերակ կգտնվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:
Նրա խոսքով, պայմանավորվածության համաձայն՝ մինչ բանակցությունների ավարտը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը չի ներկայացնի գազի սակագնի վերանայման հայտ:
Հիշեցնենք, որ Ամանորից ռուսական գազը սահմանին թանկացավ՝ 150 դոլարից դառնալով 165 դոլար հազար խմ-ի դիմաց, սակայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սպառողների համար գազը չի թանկանա:
Հարցին, թե եթե արդեն հայտարարվել է, որ սահմանին գազը թանկանում է, իսկ հայ սպառողների համար սակագինը չի փոխվելու, ապա ինչի՞ շուրջ են բանակցությունները, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Բանակցություններն ընթանում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման, ծախսերի օպտիմիզացման եւ հետագա տարիներին ընկերության գործունեության ֆինանսատնտեսական մոդելի մշակման շուրջ»:
Ինչ վերաբերում է հավանականությանը, որ գուցե բանակցություններն արդյունք չտան եւ, այդուհանդերձ սակագինը բարձրանա, փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց. «Կառավարությունն առավելագույնս ջանք կգործադրի բանակցությունները կառուցողական մթնոլորտում վարելու եւ ընդունելի արդյունք գրանցելու համար»:
Նա ընդգծեց, որ բանակցությունների արդյունքում ձեռք բերվելիք պայմանավորվածության հստակ ժամկետ չկա. ««Այս պահին հստակ ամսաթիվ հնարավոր չէ նշել»:
Մհեր Գրիգորյանի ներկայացմամբ, այս պահին իրենց նպատակադրումը հստակ է՝ հասնել «Գազպրոմ Արմենիա»-ի գործունեության արդյունավետության բարձրացման, ծախսերի օպտիմիզացման, որի արդյունքում սակագինը չի բարձրանա, հատկապես, որ գազի միջին սակագինը բավականին տարբերվում է սահմանի գնից:
Հարցին, թե եթե «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում եղել են ծախսերի օպտիմիզացման ռեսուրսներ, ապա ինչու մինչ այսօր այդ ուղղությամբ ոչինչ չի արվել, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել նախկինում արվել է թե ոչ, կամ ինչու չի արվել, կամ ինչպես է արվել»:
Իսկ հնարավո՞ր է, որ բանակցությունների արդյունքում գազի թանկացման այդ 15 դոլարի բեռը կամ դրա մի մասը իր վրա վերցնի ՀՀ կառավարությունը եւ ինչ-որ մասով սուբսիդավորի սակագինը, Մ
... Читать дальше »
1438
--Фото-->
Админ добавлен новости
31.12.2018
Վարդենյաց լեռնանցքը փակ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի (Շիրակի մարզ) և Դիլիջանի ոլորաններում, Վանաձոր-Դիլիջան, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած ավտոճանապարհներին և Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 335 բեռնատար, 386 մարդատար ավտոմեքենաներ:
2570
--Фото-->
Админ добавлен новости
31.12.2018
ԱԺ նախագահի հավանական թեկնածուն հայտնի է
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում դեկտեմբերի 11-ին քննարկվել է նաև ԱԺ նախագահի թեկնածուների հարցը, բայց կուսակցականներն առայժմ չեն շտապում անուններ հնչեցնել: Ասում են՝ խորհրդարանի նախագահի պաշտոնի համար շրջանառվում է մի քանի անուն, որոնցից ամենահավանական թեկնածուն Արարատ Միրզոյանն է: Ասում են նաև, որ քննարկվում է Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի անունը:
1990
--Фото-->
Админ добавлен новости
31.12.2018
Բենզինի գինը Հայաստանում նվազել է ևս 10 դրամով
Վերջին օրերին հաճախակիացել են քննարկումներն ու դժգոհություններն այն մասին, որ հեղափոխությունից հետո Հայաստանում բենզինի և դիզելային վառելանյութի գնարժեքում որևէ փոփոխություն տեղի չի ունենում: Ավելին. շատերը խոսում են, որ վառելանյութ ներկրողները համաձայնության են եկել իշխանությունների հետ առ այն, որ գները փոփոխության չեն ենթարկվելու:
Թեման ավելի ակտուալ դարձավ այն ժամանակ, երբ վերջին մեկ ամսվա ընթացքում բորսաներում նավթի գինը նվազեց՝ 85$-ից հասնելով մինչ 58$:
Ասում են, այսօր առավոտյան Երևանի բենզալցակայաններում կրկին բենզինի գնի փոփոխություն է տեղի ունեցել և մեկ լիտրի արժեքը նվազել է ևս 10 դրամով` կազմելով 430 դրամ ռեգուլյար տիպի և 450 դրամ՝ պրեմիում տեսակի բենզինի համար: Համաձայն շրջանառվող լուրերի, առաջիկայում գները շարունակելու են նվազել: