Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход


Ուշադիր եղեք նրանց նկատմամբ, ում շատ եք սիրում, որովհետև չգիտեք, թե ինչ կլինի վաղը: Հիշեք, որ ձեր սրտում ունեք մի պարգև, որ շատ թանկագին է, բայց ուրիշներին տալուց բոլորովին անվճար է: Դա սերն է, որ անշահախնդիր պատրաստ է ամուր գրկել ամենքին: «Ես քեզ սիրում եմ» խոսքերն ի զորու են հաղթահարել ամեն տկարություն, անհաղթահարելի թվացող արգելք: Մի՛ զլացեք ձեզ շրջապատող մարդկանց ասել դա ամեն ժամանակ: Գնահատե՛ք ամեն վայրկյանը, որ շրջապատված եք սիրով և հոգատարությամբ, որովհետև կան մարդիկ, որ դրա քաղցն ունեն: Միշտ փորձեք ժամանակ գտնել հաղորդակցման համար: Ջանացեք կենդանի հաղորդակցություն ունենալ Աստծո և մարդկանց հետ: