Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход


ԱԱ-2014. ԿՈՍՏԱ ՌԻԿԱՆ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ «ՄԱՀՎԱՆ» ԽՄԲԻՑ 
Իտալիա-Կոստա Ռիկա՝ 0-1
Գոլը՝ Ռուիզ 44
Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում կայացավ «մահվան»՝ D խմբի հերթական հանդիպումը. Իտալիան նվազագույն հաշվով պարտվեց Կոստա Ռիկային:
Կոստա Ռիկան վաստակեց փլեյ օֆֆ փուլի ուղեգիր՝ երկու հանդիպումներում տանելով երկու հաղթանակ: Այս դեպքում, Անգլիան, որը երկու հանդիպումներում էլ պարտվել էր, վերջնականորեն կորցրեց փլեյ օֆֆ դուրս գալու չնչին հնարավորությունը, ինչը կախված էր Իտալիայի հաղթել-չհաղթելուց: Խմբից փլեյ օֆֆ փուլի երկրորդ ուղեգրի համար կպայքարեն Իտալիան ու Ուրուգվայը: