Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход


Կարտոֆիլի չիփսերի վտանգը


Կարտոֆիլի չիփսերի կիրառումը կարող է անբեկանելի փոփոխություններ առաջացնել երեխայի ուղեղում: Նման եզրակացության են հանգել Բրիսթոլի համալսարանի գիտնականները: Հետազոտման օբյեկտ է դարձել 3-4 տարեկան երեխաների ուղեղը:

Նրանց սննդակարգում չիփսեր եղել են ամեն օր: Գիտնականները վերլուծել են նրանց առողջական վիճակը եւ պարզել, որ նրանք նախկինի պես նախաձեռնող չեն, զգալի իջել է հիշողության որակը:

Պատճառը չիփսերում առկա ճարպերն են, որոնք խանգարում են մանկական ուղեղի ճիշտ կենսագործունեությանը: Ուղեղի համար հիմնական վտանգը ակրիլամիդի մեջ է: Այն մտնում է բոլոր չիփսերի բաղադրության մեջ, ոչ միայն մուտագեն է, այլեւ քաղցկեղածին, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն: Գիտնականները նաեւ խորհուրդ են տալիս չիփս չտալ հղի կանանց: