Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход


 

Մարդկանց մեծ մասի համար մեկանգամյա օգտագործման համար նախատեսված թեյի 
փաթեթիկները սովորական աղբ են, սակայն նկարիչ ու գրաֆիկական դիզայներ Ռուբի Սիլվիուսը դրանք աղբամանը 
նետելու փոխարեն օգտագործում է արվեստի գործեր ստեղծելու համար: 
Ինչպես նշում է Oddity Central-ը, Ռուբիի խոսքով՝ ինքը միավորել է երկու ամենասիրած բաները՝ թեյն ու նկարչությունը:
Նյու Յորքում բնակվող նկարչուհին մի քանի տարի առաջ իրականացրել է «Թեյի 365 օրը» ուշագրավ ֆոտոնախագիծը, 
որի շրջանակում ամեն օր նոր կտավ է նկարել օգտագործված թեյի փաթեթիկների վրա:
Ֆոտոնախագիծը հետաքրքրել է բազմաթիվ մարդկանց ու Ռուբիին որոշակի ճանաչվածություն բերել:
Այժմ նա իր աշխատանքները ցուցադրում է ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, ինչպես նաև դրանցով կիսվում է համացանցում: