Միլիարդատեր Իլոն Մասկի Tesla ընկերության էլեկտրական մեքենաներից մեկը Քալվեր Սիթիում
ինքնակառավարման համակարգով՝ առանց վարորդի միջամտության տեղաշարժվելու ընթացքում վթարի է ենթարկվել:
Ինչպես նշում է electrek.co կայքը, այն բախվել է հրշեջ մեքենային: Աղբյուրը մանրամասնում է,
որ Tesla-ն բախվել է 104 կմ/ժ արագությամբ ընթանալիս: Վարորդը հաստատել է,
որ մեքենան գտնվել է ինքնակառավարման ռեժիմի վրա:
Միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել:
Հավելենք, որ ինքնակառավարման համակարգերով են «զինված» մեքենաշինական ոլորտի առաջադեմ ընկերությունների
նոր արտադրվող գրեթե բոլոր մոդելները: Սակայն դրանց անվտանգության մասին կարծիքները հակասական են: