Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход



Հայաստանում ավտոմեքենաներն այսուհետ ներմուծվելու են փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: «Ես հրահանգել եմ, որ այսուհետ ավտոմեքենաները մաքսազերծվեն փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա, այսինքն ինվոյսով»,- ասաց Անանյանը:

Նրա խոսքով, ինվոյսով մաքսազերծումը հանդիսանում է հիմնավորված, քանի դեռ մաքսային մարմինը չունի փաստարկներ, որ դրանք իրական չեն:

Միևնույն ժամանակ ՊԵԿ նախագահը զգուշացրեց, որ մաքսազերծումից հետո հետբացթողումային գործառույթների շրջանակում պետք է ճշգրտվի այդ փաստաթղթերը արժանահավատությունը: «Փորձելու ենք պարզել այդ փաստաթղթերի իսկությունը»,- ասաց Դավիթ Անանյանը: