Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход


 

Լոս Անջելեսում Կինոարվետսի և գիտության ամերիկյան ակադեմիան հայտարարել է մարտի 4-ին կայանալիք 
«Օսկար» 90-րդ մրցանակաբաշխության հավակնորդներին:
Ինչպես հաղորդվում է մրցանակաբաշխության կայքում, «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում 
առաջադրվել են ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Չսեր» ֆիլմը, ինչպես նաև չիլիական «Ֆանտաստիկ կինը», լիբանանյան «Վիրավորանք», 
«Մարմնի և հոգու մասին» և հունգարաշվեդական արտադրության «Քառակուսի» ֆիլմերը:
«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են «Ինձ քո անունով կոչիր», «Լեդի Բըրդ», «Երևակայական թելը», «Մութ ժամանակներ»,
 «Ջրի ձևը», «Դյունքերք», «Հեռացիր», «Փոստը» ֆիլմերը:
Լավագույն դերասանի տիտղոսի համար կպայքարեն Գարի Օլդմանը, Դենզել Վաշինգտոնը, Դենիել Դեյ-Լյուիսը, Թիմոթի Շալամեն, Դենիել Կալույան: 
«Լավագույն դերասանուհի» անվանակարգի հավակնորդներն են Սելի Հոքինսը, Ֆրենսիս ՄաքԴորմանը, Մարգո Ռոբին, Սիրշա Ռոնանը և Մերիլ Սթրիփը:
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացվել են «Փոքրիկ բոսը», «Սիրող Վինսենթը», «Կոկոյի գաղտնիքը», «Ֆերդինանդ» ֆիլմերը: