Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход



Հունաստանի պաշտպանության նախարար Փանոս Կամմենոսը նախազգուշացրել է Անկարային՝ Հունաստանի տարածքային ամբողջականության խախտման փորձերի հետ կապված: Նա այդ մասին հայտարարել է երկրի օդային տարածք թուրք օդաչուների ներխուժման առիթով, հաղորդում է  Ekathimerini պորտալը:

«Եթե նրանք ամենափոքր քայլ իսկ ձեռնարկեն, մենք կջախջախենք նրանց»,- ասել է Կամմենոսը Էգեյան ծովի հարավ-արեւելքում գտնվող Լարոս փոքրիկ կղզում տեղակայված գլխավոր ռազմական պահակակետ այցելության ժամանակ: «Մենք ցանկանում ենք խաղաղություն, մենք ուզում ենք ապրել խաղաղության եւ ներդաշնակության մեջ, բայց մենք չենք ցանկանում մեկ սանտիմետր իսկ զիջել»,- ասել է Կամմենոսը: «Նրանք, ովքեր այդ սադրանքներն իրականացնում են, ավելի լավ է սահմանափակվեն բառերով», - ասել է նա: