Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход



Microsoft-ը հայտարարել է Windows 10-ի եւ MacOS-ի համար Chromium-ի շարժիչով ավելի քան 90 լեզվով Edge նոր բրաուզերի թողարկման մասին: Թարմացումը կառնչվի նաեւ Android եւ iOS բջջային տարբերակներով օգտատերերին, նշված է ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Microsoft-ը առանցքային նորամուծությունների թվում նշում է լրտեսման կանխման գործառույթը, նոր ներդիրի անհատականացված կարգավորումը, Internet Explorer ռեժիմը, 4K հոսքային տեսանյութի աջակցությունը, PDF-ում գրիչով աշխատանքը, Chrome-ի ընդլայնումների աջակցությունը եւ շատ այլ գործառույթներ:


Edge-ը կարելի է պաշտոնական կայքից ինքնուրույն ներբեռնել կամ սպասել Windows 10-ի ավտոմատ թարմացմանը:

Microsoft-ը հունվարի 14-ին հայտարարել էր Windows 7-ին աջակցությունը դադարեցնելու մասին՝ ՕՀ-ի թողարկումից 10 տարի հետո: Ընկերությունը օգտատերերին հանձնարարել է ֆայլերի եւ լուսանկարների պատճեններ ստեղծել OneDrive ամպային ծառայության միջոցով եւ օգտագործել Windows 10: