Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход


«Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են իրականացնել «դարի խարդախությունը» եւ հողի շուկա բացելու մասին օրենք ընդունել՝ քողարկվելով կորոնավիրուսի համավարակով: Նա այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:   Նրա խոսքով՝ խորհրդարանականները նախատեսում են համապատասխան օրենքն ընդունել Ռադայի արտահերթ նիստում:   «Օրենք, որն արդեն մի քանի տարի հետո օտարերկրացիներին թույլ կտա գնել մեր սեւահողերը: Եվ մեր հողը իր պտուղներն ու շահույթը կբերի ոչ թե ուկրաինացիներին, այլ միջազգային հոլդինգներին, որոնք վաղուց են այն աչքադրել»,- նշել է Տիմոշենկոն:  Քաղաքական գործչի կարծիքով՝ ուկրաինացիներին կխաբեն:  «Մարդկանց կբացատրեն, որ միայն այդպես հնարավոր կլինի ստանալ հերթական վարկը եւ խուսափել դեֆոլտից»,- կարծում է Տիմոշենկոն:  Նա շեշտում է, որ երկրի իշխանությունները օգտվում են այն հանգամանքից, որ կարանտինի հետ կապված ուկրաինացիները չեն կարող բողոքի ակցիաներ անցկացնել:  «Բատկիվշչինայի» ղեկավարը նաեւ խոստացել է այս հարցում Ուկրաինայի իշխանություններին հակազդել: