Мой Профиль
  • Гость
  • Настройки
  • Выход


 
Վենեսուելայի Amuay խոշորագույն նավթավերամշակման գործարանն ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը: Այդ մասին հայտնում է ոլորտի արհմիության ղեկավար Իվան Ֆրեյտեսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ինչպես Twitter-ում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Լուիս Ստեֆանելին, Amuay գործարանում 60 տարվա ընթացքում առաջին անգամ բոլոր կայանները դադարեցրել են աշխատանքը: Ավելի վաղ հաղորդվել էր Վենեսուելայի խոշոր նավթավերամշակման գործարաններում, այդ թվում՝ Amuay-ում, գրանցված երկու հրդեհի մասին: Վենեսուելայում այժմ վառելիքի պակաս կա: Նավթավերամշակման գործարանների աշխատանքի դադարեցումը կարող է է՛լ ավելի վատթարացնել բնակչությանը վառելիքով ապահովելու առանց այն էլ բարդ իրավիճակը: